Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արսեն Հարությունյանը, հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին, դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն:

 Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց թուրք Մուհամեդ Կարավուսի հետ: Հարությունյանը հաղթեց 10:0 հաշվով` մեկ րոպեում:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձել է 2019, 2022 և 2023 թվականներին: Նա աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է: 

Արման Անդրեասյանը իր հաղթանակը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին:

Տարոն Անդրեասյանը 44–օրյա պատերազմի հերոս է։ Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։

Հիշեցնենք, որ Արման Անդրեասյանը հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ 7։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցչին։