Որոնք են լյարդի քաղցկեղի հիմնական նշանները
Աջակցիր «Ա1+»-ին
Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Լյարդի քաղցկեղը լինում է առաջնային (առաջանում է լյարդում) և մետաստատիկ։
Լյարդի քաղցկեղի հիմնական նշաններն են.

սկզբնական շրջաններում կարող է լինել անախտանիշ

ընդհանուր թուլություն, մշտական հոգնածություն

աջ թուլակողում ծանրության զգացում կամ ցավ

մարսողության խանգարումներ (վքնածություն, սրտխառնոց, փսխում)

մաշկի և սկլերաների դեղնություն

մաշկի քոր, ցանավորումներ, կապտուկներ

որովայնում ազատ հեղուկի կուտակում

քաշի կորուստ, ախորժակի վատացում

լորձաթաղանթներից արյունահոսություններ։