A
A
«Մարդու իրավունքների վիճակը Ոստիկանության բարեփոխումների համատեքստում» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔննարկման նպատակն է կրկին բարձրաձայնել ոստիկանության կողմից բռնությունների և խոշտանգումների, դրանց շարունակական աճի մասին։ Քննարկման ընթացքում կներկայացվի «Ոստիկանության բարեփոխումների «էվոլուցիան» վավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է ոստիկանության կողմից փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին։
Ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման ու մոնիթորինգի վարչության Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ
Կառուցողական քննարկման համար նախատեսվում է ունենալ հարցուպատասխանի փուլեր, որտեղ քաղհասարակության և պետական մարմինների ներկայացուցիչները հնարավորություն կունենան միմյանց ուղղել հարցեր և քննարկել առկա խնդիրները։
Հանրային քննարկումն ավարտվելու է Հանրային լրագրության ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ների՝ «Ներքին գործերի կուխնյա» համատեղ արշավի ամփոփմամբ։ Արշավի նպատակն էր կազմակերպել ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ, Ներքին գործերի նախարարին հրավիրել Ազգային ժողով՝ պատասխանելու քաղաքացիների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, տրամադրելու պարզաբանումներ ձախողված բարեփոխումների վերաբերյալ։