Էսպես շարունակեք, մինչեւ վերջ էլ կզած մնալու եք. ՔՊ–ականը՝ ՀՀԿ–ականներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ ստիպված է անդրադառնալ ընդդիմության որոշ ելույթների:
«Ուրեմն լսեք, ընդդիմադիր գործիչներ՝ ազգադավ, հակապետական տարրեր, կապիտուլյանտներ և հողատուներ, այլևս հաշիվ տվեք ձեզ ԱԺ ամբիոնից երկրի ղեկավարի և երկրի իշխանությունների հասցեին գնահատականներ հնչեցնելիս, որովհետև արժանանալու եք շատ կոպիտ համարժեք արձագանքի, ինչը մենք չենք ուզում, որովհետև մեր ժողովուրդը վաղուց զզվել է ձեզանից: Վերադարձեք օրակարգ, եթե չեք ուզում ոչնչանալ քաղաքական տիրույթից առհասարակ»:
Մասնավորապես անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «2018 թվականից հետո ժողովրդի առաջ կզել է ձեր քաղաքական ղեկավար Սերժ Սարգսյանը՝ ձեր քաղաքական թիմի հետ միասին, և եթե էսպես շարունակեք, մինչև վերջ էլ կզած էլ մնալու եք»: