A
A
Լևոն Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է առաջադրվել նաև ընկերոջը
Աջակցիր «Ա1+»-ինԼևոն Քոչարյանի գործով մեղադրանք առաջադրվեց նաև՝ Սերգեյ Ասատուրովին։ Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է՝ դատարան։
Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառվեց՝ բացակայելու արգելք խափանման միջոցը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:
Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել:
Հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր: