A
A
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց, օգնել 47 քաղաքացու
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 26-ին, ժամը 10։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է շրջայցի՝ Շինուհայրի խաչմերուկ:
Ժամը 10։52-ից 18։30-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց և 47 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Շրջայցի ընթացքում փրկարարները հատուկ տեխնիկայի (մասնավոր) օգնությամբ օգնել են քարշակել ևս 20 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը։