Կողոպուտ նեյրոցանցերի կիրառմամբ․ «համոզել է» ներդրում կատարել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Աջակցիր «Ա1+»-ինJAMnews.
Համացանցային խաբեբաները Հայաստանի դյուրահավատ քաղաքացիներից գողացել են կես միլիոն դոլար։ Խարդախության հեղինակները նեյրոցանցերի միջոցով ստեղծում են գովազդային տեսահոլովակներ, որոնցում հայտնի մարդիկ կոչ են անում գումար ներդնել տարբեր նախագծերում և բաժնետոմսեր գնել։
Անձնական պատմության, տեղեկատվության անվտանգության փորձագետի և հոգեբանի հետ զրույցների միջոցով փորձել ենք պարզել՝ ովքեր և ինչու են խարդախների զոհը դառնում։
Խարդախների զոհ են դառնում նաև գիտակ մարդիկ
«Այն, ինչ արել եմ, ուղղակի հիմարություն է։ Ամաչում եմ այդ մասին պատմել, որովհետև միշտ վստահ եմ եղել, որ իմ նման կիրթ, բանիմաց մարդը երբեք չի կարող այդքան էժան խաբեության զոհ դառնալ։ Բայց արի ու տես, որ դարձա»,– ասում է 38–ամյա Անուշ Կ․–ն։
Նա հասարակագիտություն է դասավանդում Տավուշի մարզի ավագ դպրոցներից մեկում։ Համոզված է՝ եթե իր աշակերտներն իմանան այս դեպքի մասին, կկորցնեն իր նկատմամբ հարգանքն ու վստահությունը․
«Հասարակագիտության շրջանակում նաև մեդիագրագիտություն եմ դասավանդում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ծիծաղելի է, որ համացանցում անվտանգ վարքականոնից ամեն օր խոսում է մի մարդ, որն իր ունեցած գումարը գիտակցաբար փոխանցել է խաբեբաներին»։
Անուշը մեկն է այն հազարավոր քաղաքացիներից, որոնք «Գազպրոմ Արմենիա» ընկերության անունից տարածվող համացանցային խարդախության զոհն են դարձել։
Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ դյուրահավատ քաղաքացիներն արդեն իսկ կես մլն դոլարի «ներդրում» են կատարել գոյություն չունեցող ֆինանսական համակարգում։
«Նեյրոնային ցանցերի միջոցով խաբեբաները գովազդներ են մշակել, որտեղ հայտնի դեմքեր՝ քաղաքական գործիչներ և ձեռնարկատերեր, կոչ են անում ներդրումներ կատարել տարբեր նախագծերում կամ ձեռք բերել բաժնետոմսեր՝ տարբեր ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Խաբեբաների զոհերը հիմնականում այն մարդիկ են, որոնք չեն տիրապետում տեխնոլոգիաներին և համաձայնում են տրամադրել իրենց բանկային տվյալները»,– ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։
Անուշին «համոզել է» ներդրում կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կերպարը ևս օգտագործվել է խաբեբաների կողմից։
Սա այն հոլովակներից մեկն է, որ խաբեբաները տարածել են Ֆեյսբուքում.
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ