Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձմեռ Երևան
A A
Հասարակություն

Որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով. Երևանի քաղաքապետարան

Եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար»,- հայտնում են քաղաքապետարանից:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը: