Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սիգ
A A
Հասարակություն

Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո

Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ ՝ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես եղել Է նախորդ բոլոր տարիներին։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄ նախարարության խոսնակ Անի Հակոբյանը:
 

Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։

2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ։