Ժապավենը կտրվել, դռները չեն բացվել. ինչո՞ւ 70 օր անց Մարտունու բուժկենտրոնը հիվանդ չի ընդունել․ Ազատություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոր բազմապրոֆիլ բուժկենտրոն է շահագործման հանձնվել, վարչապետ Փաշինյանն է մասնակցել, Գեղարքունիքի մարզպետն ու առողջապահության նախարարը կարմիր ժապավենն են կտրել։
Գործադիրի ղեկավարը ծանոթացել է Մարտունու նոր բուժկենտրոնի պայմաններին։ Մյուս շաբաթ բուժառուների կընդունի՞ կենտրոնը, Անահիտ Ավանեսյանին հարցրել է Նիկոլ փաշինյանը։
Անպայման, չի ուշացել նախարարի պատասխանը։
Բացման այս հանդիսությունը նոյեմբերի 4-ին էր, երկուսուկես ամիս անց Մարտունու բուժկենտրոնը ոչ մի հիվանդի չի ընդունել, չի գործում։ Ինչո՞ւ, առողջապահության նախարարի մամուլի խոսնակի պարզաբանմամբ՝ ժապավեն կտրել չի նշանակում, թե հաջորդ օրվանից կենտրոնը պիտի շահագործվի։
«Մարտունու բժշկական կենտրոնը զրոյից նորովի կառուցված կենտրոն է, և բժշկական հաստատության ամբողջական գործարկման համար հին շենքից բուժծառայությունների տեղափոխումը որոշակի ժամանակ է պահանջում», - «Ազատությանն» ասաց Մարիամ Ծատրյանը։
Նախարար Ավանեսյանը երբ վարչապետին հավաստիացնում էր, որ ամենաշատը տասը օրից ամբողջական ծառայություններ կմատուցվեն, մի՞թե չգիտեր այս մասին, ավելին՝ նա կենտրոնը ներկայացրել է որպես ամբողջությամբ վերազինված՝ միայն մի սարք պիտի տեղափոխվի։
«Առայսօր Մարտունու բժշկական կենտրոնի դռները փակ են, որովհետև այնտեղ այնքան խորն են շինարարական խնդիրները՝ անորակ, որ հնարավորություն չունեն բերելու աշխատանքային տեսքի», - ասում է «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա պնդում է՝ անորակ շինարարությունն է պատճառը, որ քողարկվել է հանդիսավոր բացման ժամանակ։ Նա բացումից մեկ օր առաջ սոցցանցի իր էջում լուսանկարներ էր տեղադրել ճաքած պատերի ու սալիկների տեսարաններով, ահազանգել, որ այն, ինչ բացելու եք, անորակ է։ Պնդում է՝ նկուղային հարկն էլ խոնավության մեջ է. - «Տեղեկություն ունեմ համակարգչային տոմոգրաֆի սենյակի հետ կապված, որտեղ այն աստիճան է խոնավության խնդիրը, որ ապարատն ուղղակի չեն կարողանում տեղադրել»։
Այս ծավալի շինարարության մեջ թերացումներն անխուսափելի են, հակադարձում են Առողջապահության նախարարությունից։
«Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից երաշխիքային մեկ տարվա ժամկետ է սահմանված, ավարտական ակտը տրամադրվում է նույնիսկ այդ մանր թերացումները շտկելուց հետո։ Մենք ամեն պահի լինելու ենք հետևողական դրանք վերացնելու հարցում։ Նույնը ակնկալում ենք մարզպետարանից, որին անմիջականորեն է պատկանում բուժկենտրոնը», - վստահեցրեց ԱՆ մամուլի խոսնակը։
Շարունակությունը՝ այստեղ