Բացել լրահոսը Փակել լրահոսը
418908621_412722637774868_7701359273609485514_n
A A
Հասարակություն

Ջերմուկում 90 սմ ձյուն է տեղացել, Մեղրիում՝ 15․ Երևանում եղանակը 6-10 աստիճանով կտաքանա

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր, հատկապես Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, դիտվել են ձյան առատ տեղումներ:
 
Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
 
Ըստ աղբյուրի՝ ձյան ծածկի առավելագույն բարձրությունը՝
▪️Ջերմուկում կազմել է 90սմ,
▪️Հրազդան-Ֆանտան հատվածում՝ 35-40սմ, ▪️Գորիսում, Կապանում և Սիսիանում՝ 20-25սմ, ▪️Մեղրիում՝ 15սմ:
▪️Արարատյան դաշտում ձյան ծածկը բացակայում է:
 
Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ անցած գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 6-10 աստիճանով: Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի և Ծաղկահովտի հատվածներում՝ -17…-18 աստիճան ցուրտ:
 
Այսօր երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և առաջիկա 3 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Հունվարի 15-ի ցերեկվանից սկսած մինչև 17-ը ներառյալ հարավ-արևմուտքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 12-16 աստիճանով, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում Երևանում՝ 6-10 աստիճանով: