A
A
Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղունք բնակավայրի մոտ տեղադրվել են լուսացույցներ
Աջակցիր «Ա1+»-ին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացրել է Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ, և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել է կմ14+300 տեղամասի (Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրով անցնող հատված) երթևեկության կազմակերպման նոր սխեմա։
«Երթևեկության կազմակերպման նոր սխեմայի համաձայն՝ հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով նշված տեղամասում տեղադրվել են լուսացույցներ։
Վարորդներին և հետիոտներին հորդորում ենք լինել ուշադիր»,- ասված է հաղորդագրությունում։