Բացել լրահոսը Փակել լրահոսը
ա
A A
Հասարակություն

Երևանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարելիս, հշեջները հայտնաբերել են տղամարդու ծխահարված դի

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Հրշեջները մարելով նշված շենքի 12-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը՝ հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 45-ամյա Միհրան Ա․-ի դին։

Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։