Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 18-ը դեկտեմբերի․ Իր տան շքամուտքի մոտ սպանվում է Երեւանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը (տեսանյութ)

1994-ի դեկտեմբերի 19-ին մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ սպանվում է Երեւանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը: Ընդամենը երեք տարվա անկախություն ունեցող Հայաստանում արդեն սպանվել էին Ազգային անվտանգության նախկին նախարար Մարիուս Յուզբաշյանը, Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը եւ Գրողների միության նախկին նախագահ Վարդգես Պետրոսյանը: Սպանության պահին Համբարձում Գալստյանն այլեւս քաղաքապետ չէր, զբաղվում էր գործարարությամբ: Մարդասպանն այդպես էլ չի բացահայտվում:

1997-ի այս օրն ստեղծվում է «Հայռուսգազարդը»: Այդ առիթով պայմանագիր է կնքվում ռուսական «Գազպրոմի», «Իտերայի» եւ մեր էներգետիկայի նախարարության միջեւ: Նախատեսվում է, որ մինչեւ 2000 թվականը 450 հազար ընտանիք Հայաստանում գազ կստանա: Այս մարդիկ Արարատի մարզի Զվարթնոց ավանի գրեթե ամբողջ բնակչությունն է:

1998-ի այս օրը նրանք այստեղ են հավաքվել տեղացի բարեգործի տրամադրած ավանդական օգնությունն ստանալու: Օգնության զամբյուղը պարունակում է երշիկ, մակարոնեղեն, ալյուր, երկու թարմ հաց, օղի եւ այլ սննդամթերք:

1999-ի դեկտեմբերի 19-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատարանի ճաղերի հետեւում քննվում է հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի եղբայրը՝ Առաքել Մովսիսյանը: Նա մեղադրվում է 27 միլիոն դրամ արժեցող ոսկու հափշտակության, թմրանյութեր պահելու եւ ապօրինի զենք կրելու մեջ:

Նույն օրը հրավիրած համագումարում Հանրապետական կուսակցությունն, ի տարբերություն երկրապահի, հոկտեմբերի 27-ում դեր ունենալու մեղադրանքներ չի շռայլում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին : Սակայն կուսակցության նախագահը պետք է անդրադառնա Սերժ Սարգսյանի այն մտքին, որ Վազգեն Սարգսյանի սպանությանը կարող են մասնակից լինել նրան մոտ մարդիկ: Ի դեպ, համագումարին մասնակցում էր նաեւ վարչապետ Արամ Սարգսյանը: Վարչապետին նյարդայնացնում է մամուլի այն նկատառումը, թե Ալեքսան Հարությունյանի հնարավոր մասնակցությունը հոկտեմբերի 27-ին կռվացրել է նախագահին եւ վարչապետին: Եվ գուցե բանը հասնի նախագահի արտահերթ ընտրություններին:

Հաջորդ տարի այս օրերին մաքսային եւ հարկային ոլորտների բարեփոխումները բացարձակապես չեն ուրախացնում Բագրատաշենում առեւտուր իրականացնողներին։ Ամեն երեքշաբթի այստեղ բաց երկնքի տակ արվող առեւտուրը կրկնակի է աշխուժանում եւ դա կարող է վնասակար լինել մարդկանց կյանքի համար: Պետական եկամուտների նախարարը հենց նույն օրը Բագրատաշենի մաքսակետում նոր անցումակետ է բացում: Այս մաքսակետից իրականացվում է մաքսանենգ ապրանքների հիմնական հոսքը:

2000-ի այս օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնից ազատում է կոմունիստ Լեոնիդ Հակոբյանին։ Վերջին 80 տարվա մեջ նա Հայաստանի տարածքում կոմունիստական պատկանելությամբ վերջին բարձրաստիճան պաշտոնյան է։ Պարոն Հակոբյանին փոխարինում է Հովիկ Աբրահամյանը։ Նույն օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացնում է նոր նախարարին։

40 հազար աշխատատեղ ստեղծելու Ռոբերտ Քոչարյանի խոստումը 2001-ի այս օրն Արտաշես Գեղամյանը համարում է մեծ եւ դարակազմիկ բլեֆ։ Քոչարյանն, ըստ Գեղամյանի, իր տվյալները վերցրել է ինչ-որ անհասկանալի աղբյուրներից։ Գործազուրկների թիվը Գեղամյանի մոտ եղած թղթերով կրճատվել է ընդամենը 5 հազարով: Համբարձում Գալստյանի սպանության 7-րդ տարում նրա հարազատների կարծիքով նախաքննական մարմինն, ըստ էության ոչինչ չի բացահայտել։ Հարազատների կարծիքով սպանության պատճառներից տեղյակ են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը հենց սպանության օրը հայկական մոլիբդենի եւ պղնձի վաճառքի հարցով պետք է ընդուներ Համբարձում Գալստյանին։ Սակայն չընդունեց։ Նախաքննական մարմինը սա գիտի:

2002-ի այս օրը հայտնի է դառնում, որ Հայաստանում կգործեն VISA պլաստիկ քարտերը։ Ամբողջ աշխարհում դրանց թիվը 1,5 միլիարդ է։ 2006-ի դեկտեմբերի 18-ին ինտերնետ կապը դադարում է լինել «Արմենթելի» մենաշնորհը։ Փփոխություններ կատարելով «Արմենթելի» թիվ 60 լիցենզիայի մեջ, հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը ցանկացած ինտերնետ մատակարարող ընկերության հնարավորություն է տալիս մտնել մատակարարման շուկա։

2012-ի այս օրը Հանրապետականն ուզում է խորհրդարանի էթիկայի հանձնաժողովում կտրուկ ավելացնել իր կուսակցության անդամների թիվը։ Հանրապետականները չեն ուզում ասել, թե իրենց ինչին է պետք հանձնաժողովում իր անդամների մեծ թիվը։ Մհեր Սեդրակյանը պատրաստ է ասել, այն էլ ինչպես:

2012-ի այս օրերին քաղաքական դաշտում առաջին սյունակների թեմա է դարձել Երեւանի սրճարաններից մեկում Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի զրույցի ձայնագրության հրապարակումը։ Այնտեղ պարոն Զուրաբյանը մի քանի որ հաճելի խոսքեր է ասում իր խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի հասցեին։ Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ այս երկուսն իրեն կհասկանան: