A
A
Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում առաջացած խցանումը բացվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարարները դուրս են բերել Սիսիան-Տաթև ավտոճանապարհին արգելափակված տրանսպորտային միջոցները Դեկտեմբերի 14-ին, ժամը 20։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջացել է խցանում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին 4 բեռնատար արգելափակվել է ցեխակույտի մեջ: Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել բեռնատարներն արգելափակումից, օգնություն ցուցաբերել 15 մարդատար ավտոմեքենայի (30 ուղևոր). տրանսպորտային միջոցները շարունակել են ընթացքը: