Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայաստանում ձերբակալվել եւ ռուսական ռազմաբազա է տեղափոխվել Ուկրաինայում կռվելուց հրաժարված ՌԴ քաղաքացին․ նրա դեմ քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)

Ուկրաինայում կռվելուց հրաժարված Ռուսաստանից մոբիլիզացված տղամարդը բերման է ենթարկվել Հայաստանում, այդ մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
 
Նշվում է, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովը ձերբակալվել է եւ տեղափոխվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածք։

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, ծրագրում են տեղափոխել Ռուսաստան։
 
Հարկ է նշել, որ միջադեպի մասով հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
 
Հայտարարության մեջ նշվում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՀՀ փաստացի իրավական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը և նրա նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը։