![screenshot_5.thumb screenshot_5.thumb](/static/articles/46/59/17/l-4TqpXs7pNR.jpg)
A
A
Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկի բնակարանում․ հայտնաբերվել է դի
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 10-ին, ժամը 15:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է հյուրասենյակի և խոնհանոցի գույքը (30 քմ), ջերմահարվել է սանհանգույցը (7 քմ)։
Բնակարանում հայտնաբերվել է Ս. Մ.-ի (ծնված 1948 թ․) դին։