Բացել լրահոսը Փակել լրահոսը
275405
A A
Հասարակություն

Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը

Արաբկիր վարչական շրջանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 11-ի ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից: