Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հրդեհ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում․ թարմացված

 
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող սննդի կետերից մեկում:
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սննդի կետի տանիքում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են սննդի կետի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), ջերմահարվել է խոհանոցի գույքը: