Բացել լրահոսը Փակել լրահոսը
մառախուղ Երևանում
A A
Հասարակություն

Երևանում գիշերը և առավոտյան հնարավոր է մառախուղ լինի

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

 

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում

Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։