Բացել լրահոսը Փակել լրահոսը
ce12aef23fa25639ea161c3967ec70cc_1702123029 (1)
A A
Հասարակություն

Բուժականում բախվել են Hyundai-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Եղվարդ-Ապարան ավտոճանապարհի Բուժական գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai և Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 7-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան Եղվարդի շտապօգնության կողմից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: