Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեֆան Դյուժարիկ
A A
Հասարակություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է հայ-ադրբեջանական համաձայնությունը․ Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին և հույս ունի, որ այն կծառայի հարատև խաղաղության հաստատմանը:

Այդ մասին ճեպազրույցում ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը: ՄԱԿ-ը խրախուսում է կողմերին օգտագործել այն փոխադարձ վստահություն կայացնելու և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի», ասել է Դյուժարիկը:

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի դեկտեմբերի 7-ի համաձայնությունը գերիների և կալանավորների փոխանակման և վստահության կառուցման միջոցների մասին ողջունել են մի շարք երկրների արտաքին գերատեսչություններ և միջազգային քաղաքական կառույցներ: