A
A
Հանձնաժողովը արձագանքեց բողոքին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն կսկսի Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ:
Այդ մասին որոշվել է այսօր՝ մայիսի 6-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում:
Ըստ Հանձնաժողովի մամլո հաղորդագրության` մանրամասն կուսումնասիրվեն, թե տեղական արտադրողների, թե ներմուծողների և թե ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունները և արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները դժգոհում են Թուրքիայից ներկրվող բանջարեղենների, մասնավորապես լոլիկի ներմուծման դեմ:
Նրանք նշում են, որ ներկրողի և տեղական արտադրողի միջև գոյություն ունեն անհավասար մրցակցային պայմաններ: