Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահին (տեսանյութ)

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ իրենք պատերազմ չեն ուզում, սակայն իրենց մտահոգում է Հայաստանում  «հասունացող ռևանշիզմը» և երաշխիքներ են պետք, որ նման գործընթացներ չլինեն։  Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ այդ երաշխիքներն Ադրբեջանի նախագահը պետք է փնտրի իր քաղաքականության մեջ։

«Այդ երաշխիքը նա պետք է փնտրի առաջինը իր մեջ և իր քաղաքականության մեջ։ Ադրբեջանական կողմից շատ բան է կախված։ Չի կարելի կրակել և հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել, թե՝ վախենում եմ ռևանշիզմից։ Չի կարելի չգալ խաղաղության պայմանագրի հանդիպումներին և ասել, որ ռևանշիզմից վախենում եմ։ Վախենում ես ռևանշիզմից՝ նորմալ հարաբերություններ հաստատի քո հարևանների հետ, քո անմիջական հարևանների, որոնց չես կարող փոխել»,- ընդգծեց Սիմոնյանը։