Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարող եմ մեկ բառով գնահատական տալ․ երախտամոռություն․Փաշինյանը՝ Արցախը մենակ թողնելու մասին (տեսանյութ)

Երախտամոռություն․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս մեկ բառով կարելի է բնորոշել այն մեղադրանքները, որոնք ուղղվում են ՀՀ կառավարությանն ու առհասարակ Հայաստանի Հանրապետությանը, թե ինչ-որ իրավիճակում Արցախին մենակ են թողել կամ անտարբեր են Արցախի կորստի նկատմամբ։
 
Նա այդ մասին հայտարարեց այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե կառավարությունը որևէ բան չի ձեռնարկում Արցախի պատմական տարածքը հետ բերելու, գոնե այդ ուղղությամբ բանակցելու համար։