Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գերիների վերադարձ, միջազգային իրավունք և արդարադատություն. Սիրանուշ Սահակյանի ասուլիսը ` ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով։
Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը որքանո՞վ է հնարավոր, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։
 
Ճշմարտության և արդարադատության կենտրոնի` «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցում նշվում է՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն։ «2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։ ․․․Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսներն ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»,- նշված է զեկույցում: