Բացել լրահոսը Փակել լրահոսը
կալանք
A A
Հասարակություն

ՌԴ Սախալինի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Այրումի սահմանային անցակետում

Այրում կայարանի սահմանային վերահսկողության բաժնից նոյեմբերի 28-ին, ժամը 02.00-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Ռեուցկի Պ.-ն, որը մարտի 1-ից ՌԴ ներքին գործերի Սախալինի երկրամասի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 330.2-րդ հոդվածի մեղադրանքով:

Ինչպես  տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: