Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես մինչեւ պատերազմը սկսելն եմ հասկացել, որ Ադրբեջանը հաղթում է ու նամակով դիմել եմ․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

Սամվել Բաբայանը ԱԺ-ում ճեպազրույց տվեց լրագրողներին, որտեղ մասնավորապես ասաց․

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը մինչև 44-օրյա պատերազմը սկսելն է հասկացել, որ Ադրբեջանը կհաղթի։

«Ես նամակներով դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, գրավոր գրել եմ, որ դատապարտված եք պարտության», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Բաբայանը նշեց՝ եթե ռազմաքաղաքական ճիշտ ղեկավարություն նշանակված լիներ՝ հայկական կողմը կհաղթեր 44-օրյա պատերազմում։

Նա ասաց, թե Ադրբեջանն ամեն անգամ պահանջ է դրել՝ մինչև Շուշին չտան իրեն՝ պատերազմը չի կանգնեցնելու։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կապի մեջ է Ադրբեջանի հետ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Շահրամանյան Սամվելը, որին դուք շատ սիրում եք, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, հիմա ի՞նչ է բանակցում՝ իրեն հարցրեք»,- ասաց նա։

Բաբայանի խոսքով՝ այս մասին արցախցի պատգամավորներին ասել է ինքը՝ Շահրամանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։