Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ինչո՞ւ ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել «Եռաբլուրի գործով». ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 14։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Ինչո՞ւ ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել «Եռաբլուրի գործով» թեմայով։
Բանախոսներ՝
Վահան Հովհաննիսյան՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված զինծառայողների ծնողների փաստաբան
Արուս Հարությունյան՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի նախագահ
Արա Ռոստոմյան՝ «Որդիների կանչ» կազմակերպության ներկայացուցիչ
 
2022 թ․ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր»-ում փակել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, որոնք ուժով բերման էին ենթարկվել ոստիկանների կողմից։ Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ ոստիկանների գործողություններում հանցակազմ չի գտել, և ՀՀ դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։