Բացել լրահոսը Փակել լրահոսը
Երազահան-աշուն-2-600x400
A A
Հասարակություն

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 9-13 աստիճանով

Հայաստանի տարածքում՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ի և 28-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 27-ի ցերեկը՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 26-ին և 28-ին՝ 15-20 մ/վրկ, 27-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ին ևս 7-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Screenshot 2023-11-26 124212.png (171 KB) 

Երևան քաղաքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 28-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև, քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։ 

Screenshot 2023-11-26 124244.png (18 KB)