Բացել լրահոսը Փակել լրահոսը
վ
A A
Հասարակություն

Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում. 33 եւ 37-ամյա եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 20-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Եղվարդի բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ, որոնց մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորները Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Հմայակ Գալստյանն է և 33-ամյա Գևորգ Գալստյանը:

Վերջիններս հիվանդանոցում չէին հայտնել իրենց ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց դիմած Հ. և Գ. Գալստյանները հարազատ եղբայրներ են: