Բացել լրահոսը Փակել լրահոսը
401809598_300129822983127_69619271804569977_n
A A
Հասարակություն

«Mercedes-Benz» -ը ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետի ներքին ջրանցքը․ կա տուժած։
 
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ջրանցքից։