Բացել լրահոսը Փակել լրահոսը
402659096_299056369757139_4364953691700551675_n
A A
Հասարակություն

Փրկարարները մոտ 1 կմ քարշակել և երթևեկելի հատվածից դուրս են բերել «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը

Նոյեմբերի 14-ին, ժամը 14:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները մոտ 1 կմ քարշակել և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը: Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։