Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Էջմիածին-Արմավիր ճանապարհին կցորդիչով բեռնատարը շրջվել է մարդատար ավտոմեքենայի վրա. կա 2 տուժած

Նոյեմբերի 10-ին, ժամը 17։12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը (վարորդ` Լ. Լ., ծնված 1984 թ.) շրջվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Վ․ Շ․, ծնված 1991 թ.)։
 
Փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, հիդրավլիկ գործիքների կիրառմամբ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին, ուղևոր Վ․ Շ․-ին (ծնված 1999 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: