Բացել լրահոսը Փակել լրահոսը
աշուն 6
A A
Հասարակություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` hոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ին, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 3-7 մ/վրկ, 26-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

 Երեւանում hոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +23+25։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

  • Շիրակում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +16+20,
  • Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+17,
  • Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+20,
  • Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+18,
  • Լոռիում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26,
  • Տավուշում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+27,
  • Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16,
  • Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +18+23,
  • Արարատում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +25+27,
  • Արմավիրում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +24+26,
  • Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +15+17,
  • Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +25+27,
  • Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
  • Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+22: