Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահան Կոստանյան
A A
Հասարակություն

Հայաստանը Իրանից ստացել է «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր

Հայաստանը Իրանից ստացել է «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման հրավեր։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Գիտեք, որ հնարավոր հանդիպումը պետք է տեղի ունենա Թեհրանում և մենք իրանական կողմից ստացել ենք հրավեր։ Այս պահին իրանական կողմի մեր գործընկերների հետ քննարկումներ են տեղի ունենում և երբ վերջանական որոշում կլինի, այդ մասին կհայտարարվի»,- ասաց Կոստանյանը։