Բացել լրահոսը Փակել լրահոսը
4338728
A A
Հասարակություն

Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի Խուզեստան նահանգում այսօր 14:45-ի սահմաններում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտնում է Mehrnews իրանական լրատվական գործակալությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոշրագե քաղաքից 7 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժը զգացվել է նահանգի տարբեր քաղաքներում։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ շենքերի վնասման մասին տեղեկություններ չեն հաղորդվում։