Բացել լրահոսը Փակել լրահոսը
1588542481_77_0_3718_2048_1920x0_80_0_0_49d6599784bddd25d123abf252bbeee7.jpg
A A
Հասարակություն

Աֆղանստանում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Վերջին ուժգին երկրաշարժից ընդամենը 2 շաբաթ անց նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանի Հերաթ նահանգում։

Աֆղանստանի արևմուտքում՝ Հերաթ նահանգում, այսօր առավոտյան նախ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին Ria.ru-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 15-ին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)՝ նշելով, որ այց ցնցմանը հաջորդել է 5,6 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս 2 երկրաշարժ:

Երկրաշարժը տեղի է ունեցել Հերաթ նահանգային վարչական կենտրոնից 32 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ UTC ժամանակով 3:36-ին (ՀՀ ժամանակով 6:36-ին):

Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Հիշեցնենք, որ նախորդ երկրաշարժը Հերաթ նահանգում տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին,  ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ։ 

Այս ցնցումներից էլ մեկ շաբաթ առաջ Հերաթում նույն ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել՝ ավերիչ հետևանքներով։ Այդ ժամանակ ավելի քան 2500 մարդ զոհվել էր, ավելի քան 9000-ը՝ վիրավորվեց։ Ստորգետնյա ցնցումները ավերել էին 12 գյուղ։