Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ուր է շարժվում ապագան. DigiTec23 (տեսանյութ)

Դրոններից մինչև էլեկտրական մեքենաներ, ծրագրային ապահովման աութսորս և տիեզերական հետազոտություններով զբաղվող տեխնոլոգիական ընկերություններ։

«Դիջիթեք 23» ամենամյա ցուցահանդեսին, որն անցկացվում է արդեն 18-րդ տարին, մասնակցում են 120-ից ավել կայացած ու սկսնակ ընկերություններ, ստարթափներ։

«Սահմանադրական իրավունք միության» նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի խոսքով, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանն այս ծրագրով ցանկանում էր իրականացնել այն մոդելը, որով պետք է կառուցվեր երկիրը անկախություն հռչակելուց հետո։

«Արմաթ» լաբորատորիաներում երեխաները ստանում են անվճար ինժեներական կրթություն և ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, մրցույթների ու ինովացիոն ճամբարների միջոցով հնարավորություն ունեն մշակելու, կառուցելու և փորձարկելու իրենց ստեղծածը։

 «Արմաթ»–ն այսօր ունի 641 լաբորատորիա, որտեղ շուրջ 18 000-ից երեխա է ներգրավված և տեխնոլոգիական կրթության

հայկական այս մոդելը գործում է արդեն նաև Ջավախքում, ԱՄՆ–ում, Քուվեյթում, Ֆրանսիայում, Հնդկաստանում ու Բանգլադեշում։

 Հատուկ տաղավար էր բացվել Արցախից Հայաստան տեղափոխված ընկերությունների համար։

«Մունք» տեխնոդպրոցը, որի նպատակներից էր բացահայտել տաղանդավոր երեխաներին և ուղեկցել նրանց պրոֆեսիոնալ ճանապարհով, չի հանձնվում։ Նախատեսում են օր առաջ վերսկսել տեխնոդպրոցի գործունեությունը Հայաստանի մարզերում։

 Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տաղավարում առանձնանում էր գյուղատնտեսական ԱԹՍ–ն՝ ագրոդրոնը, որն ի դեպ, համալսարանը նվեր է ստացել Եվրամիությունից, մասնագետներ կրթելու համար։

 Դիջիթեք–ին ներկա էր նաև «Ողջ մնալու արվեստը»՝ իր առաջին բուժօգնության, կրակային, ալպինիզմի և ԱԹՍ դասընթացներով ու նաև իր կարևոր նախագծերից՝ ԳՄԲԵԹՈՎ։