A
A
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է
Աջակցիր «Ա1+»-ինՀոգեկան առողջությունը մարդու համընդհանուր իրավունք է, որի պահպանումը կենսական է անձի ընդհանուր առողջության և բարեկեցության համար:
Ապացուցողական բժշկության հիման վրա ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով հաստատվել է «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիրը»`
սահմանվել են մասնագետի գործունեության էթիկայի կանոնները,
մշակվում են կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր,
իրականացվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ:
Արտակարգ իրավիճակների ժամանակ հոգեկան առողջության ծանր խնդիրներ ունեցողներն առավելապես խոցելի են և հոգեկան առողջության խնամքի կարիք ունեն։
Հոգեկան առողջության վրա պատերազմի ու բռնի տեղահանման թողած ազդեցությունը հաղթահարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը, համագործակցելով մյուս գերատեսչությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ, սկսել է գնահատել նաև հոգեկան առողջության կարիքները և ապահովել հոգեբանական աջակցությունն ու անհրաժեշտ հոգեկան առողջության ծառայությունների մատուցումը:
ՀՀ առողջապահության նախարարություն