Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են Ղարաբաղից մեկնել Ռուսաստան․ Սերգեյ Լավրով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում մտնելու որոշումը կայացվել է վարչապետ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ Նման Հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երևանում որոշ գործիչների հայտարարություններն այն մասին, որ 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարություն անելով՝ Պուտինը ստիպել է Փաշինյանին Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին, սուտ են։ Համաձայնագրում նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածքը։ Նախատեսվում էր շարունակել վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը։
Բայց հետո Հայաստանի վարչապետը ստորագրեց 1991 թվականի սահմանները Երևանի և Բաքվի կողմից ճանաչող փաստաթուղթ, և հարցը փակվեց։ Ավելին, եվրոպական փաստաթղթում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրի մասին։
Ռուսաստանը Բաքվի հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ. խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամեն ինչ։ Մենք չենք կարող զսպել այն մարդկանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը»,- ասել է Լավրովը։