Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը (տեսանյութ)

Հոկտեմբերի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 514 անձ է ժամանել է Հայաստան: Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 106 տրանսպորտային միջոց։ Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ժամը 20։00-ին նախորդող 4 ժամվա ընթացքում 24 անձ է տեղափոխվել։ «Րոպեներ առաջ Գորիս է ժամանել ավտոբուս՝ 15 ուղևորով: Յուրաքանչյուր զանգի հետևից մենք գնալու ենք, և եթե մարդիկ ուզում են տեղափոխվել Հայաստան՝ տեղափոխումը կազմակերպվելու է»,- շեշտեց Բաղդասարյանը  և հավելեց. «Մարդկանց տեղափոխման գործընթացը մոտենում է իր տրամաբանական ավարտին: 100 հազար 514՝ այսպիսին է ցուցանիշն այս պահի դրությամբ, և նշեմ, որ նախորդ օրվա համեմատությամբ շատ չնչին տարբերություն ունենք: Տրանսպորտային միջոցները, որոնք հատել են Հակարիի կամուրջը, կազմում են 21 հազար 106»։

Նրա տվյալներով՝ հաշվառնվել է 85 հազար 975 քաղաքացի. 49 տոկոսը տղամարդիկ են, 51-ը` կանայք։ Ընդհանուր առմամբ, տեղափոխվել է 222 հղի, 2105 հաշմանդամություն ունեցող անձ։ Վիրավորների թիվը 283 է։