Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Հասարակություն

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին. Արմեն Սարգսյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում այսօր հնչում է համազգային աղոթք առ  Աստված:

Ի ցավ բոլորիս, այն չի հնչում հայկական  Արցախի հինավուրց  եկեղեցիներում ու վանքերում՝  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, Գանձասարում, Դադիվանքում, Ամարասում....

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Խաղաղություն, ուժ ու  զորություն բոլորիս, տոկունություն ու կորով հատկապես արցախցի մեր հայրենակիցներին...

 

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ