A
A
Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄասիսի քաղաքային գերեզմանատանն այսօր հուղարկավորել են Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված երկու եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին:
Լրագրողների հետ զրույցում եղբայրների ուսուցչուհին պատմել է, որ այդ օրը գյուղացիները երեխաների հետ հավաքվել էին մի վայրում, որ պետք է պատսպարվեին։
«Թե անօդաչու էր, ինչ էր, գցեցին երեխաների մեջ ու այդ պահին զոհվեցին: Շատ երեխաների ծնողները Ստեփանակերտ էին գնացել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից երեքը՝ երեխաներ։