Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ստեփանակերտի հրդեհից տուժածներից մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարար (տեսանյութ)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ա1+-ի հետ զրույցում անդրադարձել է Ստեփանակերտում բենզալցակայանի հրդեհի հետեւանքով տուժածների վիճակին։ Ըստ նախարարի՝ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները ջանքեր են գործադրում նրանց այդ վիճակից հանելու համար։ Անդրադառնալով այս օրերին Հայաստան բռնագաղթած վատառողջ արցախցիների վիճակին՝ նախարարը նշեց, որ մեծ մասը հյուծված է․ վերջին 10 ամսում նրանք զրկված են եղել դեղորայքից ու սննդից՝ շրջափակման պատճառով։ Դաժան ճանապարհով են անցել, կարիք ունեն հրատապ օգնության,- ասաց նախարարը։ Նրա հետ զրուցել ենք երեկ Կոռնիձորում։ Մանրամասները՝ տեսանյութում