Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուբեն, քեզ հետ ենք. Բողոքի երթ՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից առևանգված Ռուբեն Վարդանյանի. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ի աջակցություն Բաքվում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մեկնարկած երթն ավարտվեց Բաղրամյան պողոտայում՝ Վարդանյանի հիմնադրած «Մատենա» միջազգային դպրոցի դիմաց: Այն մեկնարկել էր Մատենադարանի մոտից:

Հավաքվածները միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում տեղի ունեցածի վրա, պահանջում են Վարդանյանի ազատ արձակումը, քաղաքացիների հորդորում էին միանալ իրենց:

«Մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին: Բարերար, գործարար, ՀՀ քաղաքացի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովեցուցիչ է և ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես մարդասիրական և մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը: