
A
A
Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, և կարծես բոլորն էլ սպասում են Արցախից արագ հեռանալու իրենց հերթին․ Ա․ Բեգլարյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում մի քանի հազար մարդ է մնացել, և կարծես բոլորն էլ սպասում են Արցախից արագ հեռանալու իրենց հերթին: Այս մասին x-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Մնացածները կամ Հայաստանում են, կամ ճանապարհին ։ Ոչ ոք պատրաստ չէ ապրել ադրբեջանական ստրկության տակ և հանդուրժել կոշտ սպառնալիքները ։ Ինչ է սա, եթե ոչ ցեղասպանություն միջազգային աջակցությամբ»,- գրել է նա։