Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Վարդանյան
A A
Հասարակություն

Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին կալանավորեց 4 ամսով (տեսանյութ)

 Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննել է Ռուբեն Վարդանյանի գործով Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական վարչության ներկայացրած շինծու մեղադրանքները և Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

 Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։