Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

«Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողը որոշվեց լրացուցիչ ցուցանիշով

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը:

Ինը տուրից հետո միանգամից 4 շախմատիստ վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշով մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստեր Աբհիմանյու Պուրանիկը: Հաջորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Տիգրան Լ. Պետրոսյանը, Կրիշնան Շաշիկիրանը և Պրանեշը: Վերջին երկուսը նույնպես ներկայացնում են Հնդկաստանը: Արցախցի շախմատիստ Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:

Մրցաշարին մասնակցում էին 12 երկրների մոտ 235 շախմատիստ, այդ թվում 22-ական գրոսմայստեր և միջազգային վարպետ: