Բացել լրահոսը Փակել լրահոսը
34506
A A
Հասարակություն

ԼՂ հիվանդանոցներից ՀՀ են տեղափոխվել Բաքվի ագրեսիայից և Ստեփանակերտի մոտ պայթյունից տուժած բոլոր պացիենտները. ՀՀ ԱՆ

 Լեռնային Ղարաբաղից Հայաստանի բժշկական կազմակերպություններ ցամաքային և օդային ճանապարհով տեղափոխվել է 349 վիրավոր, օդային ճանապարհով՝ 112-ը։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:

Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:

Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները: